Լրահոս
Արցախ
13:18
14.03.23
111

Բաքվում հանդիպելու՝ Ադրբեջանի առաջարկը մերժում է Արցախը

Արցախը, ըստ էության, մերժել է Ադրբեջանի՝ Բաքվում հանդիպում անցկացնելու առաջարկը: Արտգործնախարարությունը հայտնել է, որ իրենք հավատարիմ են մնում իրենց դիրքորոշմանը, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Իվանյան գյուղի նրանց շտաբում, որտեղ մարտի 1-ին տեղի է ունեցել Արցախի ու Բաքվի ներկայացուցիչների առաջին պաշտոնական հանդիպումը: 

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է նաև, որ հանդիպումների ընթացքում կարող են քննարկվել միայն հումանիտար, տեխնիկական, ենթակառուցվածքային հարցեր և ոչ թե արցախահայերի՝ Ադրբեջանին ինտեգրվելու հարցը: