Լրահոս
Արցախ
20:05
21.02.23
135

Բանան էլ տեսանք. միրգն ու բանջարեղենը՝ կտրոնով

Այսօր Արցախի բլոկադայի 72-րդ օրն է: 8 մարդ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ։ Իսկ նախկինում Հայաստան բերված ու բուժում ստացած 5 մարդ ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

2-րդ օրն է՝ չափավոր ուրախությամբ դպրոցներ են գնում աշակերտները: Չափավոր, որովհետև մասնակի վերականգնված գազամատակարարումը ամեն վայրկյան կարող է նորից դադարեցվել: Արցախում այս թեմայով մի նոր անեկդոտ են հորինել: