Լրահոս
Քաղաքական
21:22
13.03.23
179

Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի. Հովիկ Աղազարյան․ «News.am»

Img default alt hy

Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարևան պետության կոռուպցիոն խնդիրները լուծե՞նք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կոռուցպիայի դեմ պայքարող իշխանության ներսում կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում:

«Կոռուպցիան հենց նա է, որ մարդն ունենալով պետական համապատասխան դիրք, չարաշահում է իր դիրքը: Հիմա ի՞նչ տարօրինակ բան կա, որ մենք պայքարում ենք դրա դեմ, չպայքարե՞նք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպիա չկա, բայց կոռուպցիան ընդհանրապես զրո երբեք չի լինի; Բայց դրա դեմ պայքարը անընդհատ պետք է լինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ կովիդի չարաշահումների գործով ձերբկալվել են տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Աղազարյանն ասաց. «Այո, փոխքաղաքապետը ժամանակին եղել է առողջապահության փոխնախարար, երբ Արսեն թորոսյանը նախարարն էր: Բայց դա ավտոմատ կերպով ոչինչ չի նշանակում, մենք պետք է սպասենք իրավական գործընթացների ավարտին»:

Աղազարյանը կտրականապես հերքեց կապը այս գործի և ՔՊ-ի վարչության ընտրություններում Արսեն Թորոսյանի կողմից կեղծիքների բացահայտման միջև:

Հարցին՝ երկրի վարչպետը այս ամենի մասին չի՞ իմացել կամ անգամ համակարգել, նա արձագանքեց. «Վարչապետը չի կարող հասցնել ամեն ինչից տեղյակ լինել: Դա ֆիզիկապես անհնար է: Դրա համար վարչպետի գլխավորությամբ մեր թիմը ինստիտուցիոնալ ձևով է մոտենում նման հնարավոր խնդիրների դեմն առնելու իմաստով: Մասնավորապես, մենք օրենք ենք ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին: Այս օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, ուղղված է մեզ՝ իշխանավորներիս, որ մենք իմանանք, որ պետք է մեր հայտարարագրված ունեցվածքը համապատասխանի մեր իրական ունեցվածքին:

Մյուս կողմից տրված է իշխանությունների տարնջատման սկզբունքը: Ամեն ճյուղ իր աշխատանքն է կատարում և այդ ընթացքում ինչ-որ բաներ են պարզվում, թող պարզվեն: Ոչ ոք ապահովագրված չէ, վարչապետի համար չկան յուրայիններ և ոչ յուրայիններ»: