Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:47
15.02.23
151

Գտնվելով Թուրքիայում՝ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը. Միրզոյան

Img default alt hy

Վերահաստատում եմ տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: