Լրահոս
Աշխարհ
14:07
17.03.23
125

Այրված մեքենաներ, աղբամաններ, քարեր ու շշեր՝ ոստիկանների ուղղությամբ. անկարգություններ՝ Ֆրանսիայում

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների են վերածվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաները: Մայրաքաղաք Փարիզում ցուցարարները հրդեհել են ավտոմեքենաներ, աղբամաններ, քարեր, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ 

Բախումներ են սկսվել Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում: Ցույցերը ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել: Միայն Փարիզում ակցիաներից բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 200-ը: