Լրահոս
Քաղաքական
21:10
01.11.24
448

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Դավիթ Սարգսյան

Img default alt hy

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է։ Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Այս մասին գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։

Մինչև ե՞րբ...

Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»,- գրել է Սարգսյանը։