Լրահոս
Հասարակական
11:30
21.03.23
191

Ավտոմեքենան սահել և թեքվել է դեպի ձորակը

Img default alt hy

Մարտի 20-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան սահել և թեքվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Saturn» մակնիշի ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։