Լրահոս
Աշխարհ
12:00
14.03.23
100

Ավտոբուսի վթարն առնվազն 2 մարդու կյանք է խլել. կան տասնյակ վիրավորներ

Img default alt hy

Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 37-ը վիրավորվել Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է The Express Tribune-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում գտնվող Քոթլի-Սատթյան գյուղի տարածքում։ Բաղ (Ազադ Քաշմիրի շրջան) – Ռավալպինդի (Փենջաբ նահանգ) ուղևորատար ավտոբուսը արգելակային համակարգի անսարքության պատճառով շրջվել է ձորը։ Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս 37-ը վիրավորվել։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից յոթի վիճակը ծանր է։