Լրահոս
Հասարակական
10:15
14.03.23
258

Ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ, հայտնաբերել են թիվ 7 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, իսկ Մաշտոցի պողոտայում` 33-ամյա տաքսու վարորդին։ Վերջիններս ներկայացվել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պոոտա 42 հասցեի մոտ և պատճառը եղել է մեքենաների կայանման հարցը։