Լրահոս
Հասարակական
22:50
27.06.22
136

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան մոտ կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում: 

Հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը: