Լրահոս
Հասարակական
22:00
15.07.22
224

Արմեն Գրիգորյանի մահը չարախնդողները

Img default alt hy

«Oragir.news»-ը գրում է

«Երկար ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի դահլիճում այսօր հանրության աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Շատերի համար Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր. առողջական խնդիրներ ունեցող մարդը կալանավորվել էր ու դրա հետևանքով մահացել:

ԶԼՄ-ների հրապարակումների ներքո տասնյակ հազարավոր մարդիկ ցավակցություններ են հայտնել պրոդյուսերի, հասարակական և ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ, սակայն կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ մարդու մահից հետո են հրապարակավ չարախնդում, վիրավորում մահացածին: 

Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի շարք մեկնաբանություններ ու դրանք հեղինակած անձանց` հույս ունենալով, որ մեր հասարակությունից այս դրսևորումները մի օր կվերանան»: