Լրահոս
Հասարակական
21:00
05.11.24
110

Առգրավվել է 4 խաղային ապարատ․ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ

Img default alt hy

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել է թվով 4 խաղային ապարատ:

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Հնարավոր է սա ավտոկայանման հաշվիչ and տեքստ նկարն է