Լրահոս
Արցախ
12:34
29.08.22
186

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է․ ԱՀ ՆԳՆ

Img default alt hy

ԱՀ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է:

«Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»- նշված է հայտարարության մեջ։