Լրահոս
Հասարակական
14:57
10.11.25
259

Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին

Img default alt hy

2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները (219 զոհ, 22 անհետ կորած, 300 վիրավոր) ողբերգությունից երկու տարի անց որևէ կարգավիճակ չունեն: Հայաստանի կառավարությունը անպատասխան է թողել տուժածների ընտանիքների բազմաթիվ դիմումները: Այս մասին հայտնում է Արցախի Հեռուստատեսությունը:

2025թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նորից բարձրացրել է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին հատուկ սոցիալական կարգավիճակ տալու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկման փուլում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չկան: