Լրահոս
Արցախ
13:37
13.03.23
162

Արցախում ստուգում են ապաստարանների վիճակը

Արցախում ապաստարանների վիճակի մասին զեկուցվել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին: Նա քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: 

Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Ներսիսյանը անհրաժեշտ է համարել հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի «բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը»։