Լրահոս
Արցախ
14:47
17.09.22
251

Արցախի նախագահը հանդես կգա տեսաուղերձով

Img default alt hy

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հարգելի՛ համերկրացիներ

Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով:

ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
1) [email protected]
2) [email protected]

Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:
Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն»: