Լրահոս
Արցախ
13:52
15.03.23
116

Արցախի ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ առաջին ընթերցմամբ

Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ այդ փոփոխության՝ արտակարգ դրության պայմաններում Արցախի նախագահի հրաժարականի դեպքում Ազգային ժողովը կարող է հանրապետության նոր նախագահ ընտրել: 

Ըստ ընթացակարգի՝ առաջին ընթերցումից հետո նախագիծը պետք է ուղարկվի Գերագույն դատարան, որտեղ սահմանադրությանը համապատասխան ճանաչվելուց հետո միայն կարող է խորհրդարանում ներկայացվել երկրորդ ընթերցման համար: