Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
18.02.23
99

Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև

Img default alt hy

Հանդիպումը լավ անցավ, կառուցողական էր։ Ես հայտնեցի իմ դիրքորոշումը։ Շատ հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, որ ամենակարևորն այն է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա։

Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։

«Հայաստանի կողմից նոր առաջարկներ ենք ստացել։ Մենք դրանք ուսումնասիրում ենք։ Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,- ասել է Ալիևը՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։