Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:10
07.10.22
88

ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի ազդեցիկ ահաբեկչի

Img default alt hy

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացնելու մասին, որը պատասխանատու Էր զենքի մաքսանենգության և ծայրահեղականներին հավաքագրեու համար։

«Հոկտեմբերի 5-ի երեկոյան ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերն ուղղաթիռային ռեյդ են անցկացրել Սիրիայի հյուսիս-արևելքում (…). նպատակը եղել Է ԻՊ-ի անդամ Ռաքան Վահիդ աշ-Շամրին, որը պատասխանատու Է եղել զենքի մաքսանենգության և զինյալներին ԻՊ-ի գործողություններին աջակցելու նպատակով փոխադրելու համար:

Ռեյդի ընթացքում ահաբեկիչն սպանվել Է»,-ասվում Է զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ: Նշում Է, որ նրա հանցակիցը վիրավորվել Է, ևս երկուսին բռնել են ամերիկացի զինվորականները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: