Լրահոս
Միջազգային
22:50
05.11.24
141

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի երկու ընտրատեղամասում քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով

Img default alt hy

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական ​​գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։

«Իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամասերում մարդիկ ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով»,- ասել է Ուիլյամսը:

Նա հավելել է, որ սպառնալիքների մասին լուրերը չեն հաստատվել՝ տեղեկացնելով, որ շրջանի իշխանությունները կպնդեն, որպեսզի երեկոյան վերաբացվեն խափանված երկու ընտրատեղամասերը: