Լրահոս
Քաղաքական
22:10
27.06.22
201

Ալիևը գովում է իր բանակի նորագույն զենքն ու մատ թափ տալիս ՀՀ-ի վրա. ՔՊ-ականները լուռ են

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին ու հատկապես հնարավոր ռևանշիստական մղումներ ունեցող հայերին:

ՔՊ-ականները հրաժարվում են պատասխանել Ալիևի հայտարարությունների մասին լրագրողների հարցերին: Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել է, թե այդ հարցերին կպատասխանի հուլիսի 6-ից հետո, երբ վերադառնա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանից: ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը ևս չի ցանկացել պատասխանել Ալիևին: