Լրահոս
Քաղաքական
15:53
21.02.23
80

Ալիևին ցավեցրած զինվորականն է «քրեաքաղաքական հետապնդման» ենթարկվում

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը իշխանության ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է, կարծում են խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները:  

Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը վստահ է, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվում այն բարձրաստիճան զինվորականները, որոնք քննադատում են Փաշինյանին: Նրանք, ովքեր չեն քննադատում, դեռ մի բան էլ խրախուսվում են, պաշտոն ստանում: