Լրահոս
Քաղաքական
13:07
17.03.23
104

Ալիևի ելույթը ՀՀ ԱԳՆ-ն անվանում է «հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում»

«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ու հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր» Ադրբեջանի նախագահի՝ Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում արած հայտարարությունները: 

Այսպիսի հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը: Ալիևը իր ելույթի ընթացքում Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան էր» անվանել՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք: