Լրահոս
Տարածաշրջան
22:37
13.03.23
137

Ադրբեջանը խամաճիկ է դառնում հակաիրանական երկրների ձեռքին. Բաքուն խորացնում է թշնամանքը Թեհրանի հետ

Ալիևյան ռեժիմը ամեն ինչ անում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես խզելու համար: Հայ իրանագետները այսպես են մեկնաբանում Ադրբեջանի սահմանին մոտեցած իրանական օդանավի շուրջ ադրբեջանական հիստերիան, որին հաջորդեց Բաքվի տեղեկությունը, թե իրանական լրտեսական նոր ցանց են բացահայտել ադրբեջանցի իրավապահները:  

Փորձագետները կասկած չունեն, որ Ադրբեջանը դառնում է  հակաիրանական դաշինքի խամաճիկը: Այդ դաշինքի առաջին ջութակ Իսրայելը Իրանին հարվածելու համար կարող է օգտագործել Արցախից  Ադրբեջանի բռնազավթած տարածքները: