Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:54
18.02.23
79

Ադրբեջանը փոփոխություն է նկատում Հայաստանի դիրքորոշման մեջ. Փաշինյան-Բլինքեն-Ալիև «լավ զրույց»

Մյունխենում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցությունը ամերիկյան կողմի միջնորդությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր կառավարության հաղորդագրության, հանդիպման ժամանակ խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի փակման մասին, նաև հայտարարել, որ ինքը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: