Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:35
21.02.23
116

Ադրբեջանը պարտվել է. «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումով բանաձևին կողմ են քվեարկել Եվրանեսթում

Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից Ադրբեջանը, ըստ էության, նոր նախապայման է առաջադրել հայկական կողմին:

Բաքուն կվերադարձնի հայ գերիներին միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի սկանդալային հայտարարությունը հաստատում է հայաստանցի իրավապաշտպանների այն պնդումները, որ Իլհամ Ալիևը հայ ռազմագերիներին պատանդ է պահում՝ Նիկոլ Փաշինյանից նոր զիջումներ կորզելու համար: