Լրահոս
Տարածաշրջան
16:45
27.06.22
361

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև

Img default alt hy

«Սպուտնիկ Ադրբեջան»-ը հայտնում է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Քաղաքների համաշխարհային ֆորումի 11-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում։

«Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել խաղաղ բանակցությունների համար, և Հայաստանն ընդունել է դրանք»,- ասել է Ալիևը։

Վերջինիս խոսքով՝ խաղաղ պայմանագիրը կարող է Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան։