Լրահոս
Քաղաքական
16:55
08.12.25
1 424

Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ վառելիքի խմբաքանակ կուղարկվի

Img default alt hy

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը այսօր հայտնել է, որ Թբիլիսին «գործընկերներից հարցում է ստացել՝ Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ խմբաքանակի տարանցման վերաբերյալ»։


Գերատեսչության տվյալներով՝ հարցման մասին զեկուցվել է կառավարությանը, և վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ երկրի իշխանությունները թույլատրել են տարանցումը։ Բացի այդ, Թբիլիսին այս տարանցիկ մատակարարումը կիրականացնի անվճար՝ «հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»։