Լրահոս
Քաղաքական
12:53
14.03.23
93

Ադրբեջանի պատասխանում առաջընթաց կա, բայց ֆունդամենտալ պրոբլեմներ են առաջ եկել. Փաշինյան

Սկսվել է Հայաստանի վարչապետի ասուլիսը: Առաջին հարցը Նիկոլ Փաշինյանին՝ վերաբերել է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների՝ նախօրեի համատեղ հայտարարությանը` ըստ որի՝ իրենք արտահայտելով ժողովրդի դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի իշխանություններից հավատարիմ մնալ Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ինքնորոշման իրավունքը:  

Փաշինյանը շեշտել է, որ շատ լավ նորություն կլինի, եթե պարզվի, որ 1-2 օր է մնացել հայ-ադրբեջանական ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, դա կնշանակի, որ կողմերը հասել են արդյունքի, որը «մեր ուզած արդյունքը չէ, բայց կայուն խաղաղության երաշխիք է»: