Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:07
13.02.23
99

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է սադրանքների և խաղաղության գործընթացը խարխլելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է սադրանքների ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը խարխլելու համար: Տարածաշրջանում Ադրբեջանի նախաձեռնությունների մասին Բայրամովը խոսել է Կահիրեում՝ եգիպտացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: 

Երևանի հասցեին նմանատիպ մեղադրանքներ են հնչել նաև Բայրամովի գլխավորած գերատեսչությունից: Պատասխանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությանը, թե Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ասել է, թե հայկական կողմը խեղաթյուրում է Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի պահանջագիր-նամակը: