Լրահոս
Հասարակական
13:15
09.07.26
62

Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել

Քարահունջում գայլերը 6 մարդու են վնասել, ամենածանրը 72-ամյա Սուրեն Ծատրյանի վիճակն է: Նա դեմքի խորը վնասվածքներով, ձախ այտոսկրի կոտրվածքով է ընդունվել Գորիսի հիվանադանոց: 4 ժամ տևած վիրահատությունից հետո գայլի հարձակումից տուժած քաղաքացուն տեղափոխում են Երևան: Տուժածների մեջ նաև 2 տարեկան երեխա է եղել: Նա ևս 3 տուժածի հետ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: