Լրահոս
Քաղաքական
13:48
14.03.23
100

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ նաև կեսգիշերին

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի: Ի դեպ, Ադրբեջանը երկուշաբթի երեկոյան 7-ին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: 

Մոտ կես ժամ Ադրբեջանի Զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը կորուստներ չունի: Մեր պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ժամը 22-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: