Լրահոս
Հայաստան
22:10
16.09.22
189

Ադրբեջանցիները Ջերմուկից 4.5 կիլոմետր են հեռու. թշնամին մասնատել է հայ կին զինծառայողի մարմինը

Ջերմուկից ընդամենը 4.5 կիլոմետր հեռու՝ բլրի վրա դիրքավորված՝ ադրբեջանցիների 10-12 հոգանոց խումբը հայկական զինուժի շրջափակման մեջ է: Այսօր վստահեցրել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և հույս հայտնել, որ թշնամական խումբը մի քանի օրից  հետ կքաշվի, որովհետև կտրված է հիմնական ստորաբաժանումներից և առանց ջրի ու սննդի երկար չի կարող դիմանալ:

Բաքվում տասնյակ գերիներ ունեցող պետության զինուժը ինչու՞ չի գերեվարում ադրբեջանցի զինվորներին, կամ ինչու՞ չի ոչնչացնում: 

Էդվարդ Ասրյանը ասել էր, որ ադրբեջանցիները մասնատել են մի կին զինծառայողի, կտրել են ոտքերն ու մատները: