Լրահոս
Քաղաքական
16:45
17.03.23
95

Ադրբեջանական զինուժի ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում. ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանի ու Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով՝ ադրբեջանական զինուժի ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում, խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԻՊ հանձնաժողովի նախագահը:

Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին: Ըստ նրա՝ ադրբեջանական  տեխնիկայի տեղաշարժերի մասին իրեն ահազանգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու զինվորականները: