Լրահոս
Քաղաքական
13:36
16.03.23
174

Ադրբեջանական կուտակումները հայկական սահմանին զգում են բնակիչները

Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ են, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա: Գրել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին, որտեղ նշել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերական կայունությանը սպառնալիքներ է առաջացնում։ Թովմասյանը շեշտել է, որ ադրբեջանական կուտակումները հայկական սահմանին զգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: