Լրահոս
Հասարակական
10:40
14.03.23
146

Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Img default alt hy

Մարտի 14-ին, ժամը 01։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։30-ին, մարվել՝ 01։46-ին։ Այրվել է «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։