Լրահոս
Իրավական
12:50
29.08.22
147

20-ամյա ծննդկանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բժշկի կողմից մասնագիտական ոչ պատշաճ աշխատանքի պատճառով նրան մահ պատճառելու հոդվածով

Img default alt hy

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով առաջացել է մարդու մահ) հատկանիշով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթ է նախաձեռնվել քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի որոշմամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժին են հրավիրվելու «Վանաձոր» բժշկական կենտրոնի այն բժիշկները, որոնք կասկածվում են Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ՝ 20-ամյա  Մերի Գրիգորյանի մահվան մեջ։  

Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։