Լրահոս
Աշխարհ
21:00
14.02.23
91

Զվարճալի միջադեպ Ռոտերդամում. պանդայի հագուստով երկրպագուն ընդհատել է թենիսի հանդիպումը

Img default alt hy

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Ռոտերդամում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ ընտրական խաղում ֆրանսիացի թենիսիստներ Քվենտին Գալիի և Գրեգուար Բարերի միջև, փոխանցում է Shantnews.am-ը:

Երկրորդ սեթում, երբ հաշիվը 4-1 էր հօգուտ Գալիի, կորտ է վազել պանդայի հագուստով մի մարդ: Նա վազել է կորտում և հետո պարզապես հեռացել։ Հետաքրքիր է, որ հաջորդ գեյմում Բարերը կարողացել է փոխել խաղի ընթացքը և ի վերջո հաղթել է մրցակցին։