Լրահոս
Տարածաշրջան
15:25
18.11.24
161

Զուգարաններ՝ համալսարանի մոտ, վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում. դրությունը թեժ է մնում Վրաստանում

 

Աբխազիայում ընդվզումների ֆոնին՝ Վրաստանում շարունակվում է ընդդիմության ցույցը: Թբիլիսիի կենտրոնում վրաններ են տեղադրել՝ բողոքելով հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Շաբաթ Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է իշխող «Վրացական երազանք»-ի հաղթանակը, ինչից հետո ընդդիմության ցույցերն ավելի մոլեգին են դարձել: