Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
12.12.24
227

Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, և համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:

Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, և ԿԳՄՍ նախարարն այսուհետ ևս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։