Լրահոս
Հասարակական
12:16
09.07.26
112

Երևանում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սպարտակ Հ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 31-ամյա Արա Հ.-ի վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։

ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Սպարտակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։