Լրահոս
Միջազգային
10:19
09.07.26
151

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռարձակող ընկերությունը։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները՝ թշնամու կողմից երկրի տարբեր կետերի վրա հարձակումներից անմիջապես հետո իրականացված համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում, ոչնչացրել են Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալի ալ-Սալեմ» և «Արիֆջան», ինչպես նաև Բահրեյնում գտնվող «Էլ-Ջուֆեյր» և «Շեյխ Իսա» ռազմակայանների առանցքային օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ամերիկյան հարձակումների կրկնվելու դեպքում Թեհրանը կընդլայնի պատասխան միջոցները, որոնք կուղղվեն նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի այլ բազաների դեմ։