Լրահոս
Աշխարհ
16:30
01.05.23
146

Զելենսկին և Մակրոնը քննարկել են իրավիճակը ռազմաճակատում և դրա զարգացման հեռանկարները

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 30-ին հեռախոսազրույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում կատարած գրառմամբ։ 

Զելենսկին Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և դրա զարգացման հեռանկարների մասին մայիս-հունիս ամիսներին։

Ուկրաինայի նախագահը նաև կենտրոնացել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքների վրա։