Լրահոս
Միջազգային
17:26
23.07.26
35

Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով

Img default alt hy

ԱՄՆ-ը մտադրված է հութիների հարձակումների պատասխանատվությունը դնել Իրանի վրա և հարվածներ հասցնել նրանց։ Այս մասին Truth Social-իք սոցցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թող այս գրառումը ծառայի որպես ծանուցում այն մասին, որ եթե նրանք դա կրկին անեն, Միացյալ Նահանգները պատասխանատու կհամարի Իրանին, քանի որ հութիները Իրանի վստահված անձինք և/կամ դրածոներն են։ Եվ ռազմական առումով խիստ պատիժ են կրելու Իրանը և, անշուշտ, հենց հութիները, որոնցից ես շատ եմ հիասթափված, քանի որ մինչ այժմ նրանք գործել են շատ պրոֆեսիոնալ և իմաստուն կերպով», - նշել է ԱՄՆ ղեկավարը։ Նա հաստատել է, որ հանդես է գալիս այս զգուշացմամբ Սաուդյան Արաբիայի երկու նավերի վրա հութիների հարձակումների կապակցությամբ։

Հութիները հինգշաբթի օրը հարձակում են գործել թագավորության երկու նավթային տանկերների՝ Encelia-ի և Layla-ի վրա, որոնք խախտել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ նրանց սահմանած ծովային շրջափակումը։ Բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներից նավերի վրա հրդեհներ են բռնկվել։ Հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին՝ թագավորությանը մեղադրելով Եմենի «ազգային հարստությունների» (որոնց տակ հասկացվում են նավթային պաշարները) բազմամյա «թալանի» մեջ։ Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան հուլիսի 21-ին հայտարարել էր առևտրային նավերի պաշտպանության միջոցառումների իրականացման մեկնարկի մասին։