Լրահոս
Քաղաքական
19:13
23.07.26
26

Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա

Փաշինյան-Մերց  չորեքշաբթի կայացած  հեռախոսազրույցը քաղաքագետների ուշադրությունը գրավել է հատկապես այն պատճառով, որ անմիջապես հաջորդել է Ալիևի՝ բեռլինյան այցին: 

Ադրբեջանի նախագահի հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգել է Նիկոլ Փաշինյանին, նրա հետ քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: