Լրահոս
Իրավական
19:35
21.07.26
74

Սուսուփուս ամեն ինչ վերադարձնելու են. Ծառուկյանը չի վախենում, նրան ավելի քան 7 ժամ հարցաքննում են

Ազատազրկումից 15 օր անց ԲՀԿ ղեկավարը տեսախցիկների առաջ է հայտնվել՝ քննչական կոմիտե մտնելու պահին: Նրան կալանավայրից ոստիկանական մեքենայով ու մի քիչ փոքր ձեռնաշղթաներով հարցաքննության են տարել ոստիկանները: 

Չնայած ձևական ձեռնաշղթաներին՝ Ծառուկյանը կարողացել է ոստիկանական օղակի ներսից ձեռքով անել իր հարյուրավոր աջակիցներին, որոնք ժամեր շարունակ դրսում սպասել են իրենց առաջնորդի հարցաքննությանը: