Լրահոս
Հասարակական
11:51
23.07.26
194

Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Մ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։

Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։