Լրահոս
Հասարակական
19:45
23.07.26
40

Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը

Երկու օր առաջ Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի երկու համածառայակիցները կալանավորվել են՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: 

Ինքնասպանության վարկածին չեն հավատում մահացած զինծառայողի հայրենի քաղաք Չարենցավանում: Շոկի մեջ են մարդիկ, որոնք լավ գիտեն՝ Նարեկը զուսպ էր ու հավասարակշռված: