Լրահոս
Միջազգային
13:54
23.07.26
33

Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին

Img default alt hy

Մոլդովայի քաղաքացիների երեք քառորդը չի հավատում նախագահ Մայա Սանդուի այն հայտարարություններին, թե ինքը տեղյակ չի եղել իր հարազատների և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության գործընկերների շրջանում առկա կաշառակերության մասին։ Այդ մասին են վկայում Մոլդովայի IMAS սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները։

«Հարցվածների 74%-ը հայտարարել է, որ չի հավատում Սանդուի արդարացումներին։ 11%-ն ասել է, որբ բավականաչափ ծանոթ չէ խնդրին՝ եզրակացություններ անելու համար։ Միայն 13%-ն է հավատացել, որ Սանդուն ամեն ինչիմացել է լրագրողներից։ 2%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին», — ասվում է հետազոտության մեջ։ Ընդ որում, հարցվածների 66%-ը շատ լուրջ խախտում է համարում այն փաստը, որ Սանդուի հարազատներն անարժան կերպով բարձր աշխատավարձ են ստացել։ Եվս 15%-ն իրավիճակը բավականին լուրջ է անվանել։ Միայն 9%-ն է, որ մեծ խնդիր չի տեսնում այս հարցում։ Հարցվածների 10%-ը ձեռնպահ է մնացել իրավիճակը մեկնաբանելուց։ Հարցումն անցկացվել է հուլիսի 10-ից 20-ը, որին մասնակցել է 1 015 ռեսպոնդենտ։ Սխալի մակարդակը կազմել է 3,1%։

Մոլդովայում կառավարությունը փոխվել է Սանդուի և նրա կուսակցության շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո, որից հետո հրաժարական էր տվել նախկին վարչապետ Ալեքսանդր Մունթյանուն։ Այն բորբոքվել էր այն բանից հետո, երբ Մոլդովայի Ազգային կուսակցության առաջնորդ Դրագոշ Գալբուրը հայտնել էր, որ նախագահի զարմուհի Անաստասիա Տաբուրչանուն, աշխատելով որպես մամուլի քարտուղար «MoldATSA» պետական ավիացիոն ձեռնարկությունում, ամսական ստացել է 6,8 հազար դոլար՝ առանց աշխատավայր հաճախելու։ Քաղաքական գործիչը նաև օրինակներ է բերել այն մասին, որ նախագահի և իշխող կուսակցության այլ հարազատներ ու մերձավորներ ևս զբաղեցնում են պատկառելի պաշտոններ և ստանում աշխատավարձեր, որոնք տասնյակ անգամ գերազանցում են երկրում միջին մակարդակը։ Նա հիշեցրել է, որ Սանդուտ իշխանության էր եկել պետական ​​կառույցներում կոռուպցիան արմատախիլ անելու և համակարգը կոռուպցիայից լիովին մաքրելու մասին աղմկոտ խոստումների ֆոնին։

Բուն Սանդուն PRO-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չարաշահումների մասին իմացել է լրատվամիջոցներից։ Իսկ Տաբուրչանուն սկանդալից հետո ազատվել է աշխատանքից, խոստացել վերադարձնել գումարը և հրապարակային ներողություն խնդրել, կուսակցության մի շարք գործիչներ հրաժարական են տվել։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները իշխանություններին մեղադրել են սկանդալը կոծկելու փորձերի մեջ և քննչական խումբ ստեղծել այն հետաքննելու համար։