Լրահոս
Միջազգային
23:31
23.07.26
64

Բանգլադեշի նախագահը մտադիր է հուլիսի 24-ին հրաժարական տալ. Reuters

Img default alt hy

Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուպուն մտադիր է ուրբաթ՝ հուլիսի 24-ին, հրաժարական տալ։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters-ը։

Նրանց խոսքով՝ 76-ամյա Շահաբուդդինն արդեն տեղեկացրել է իր որոշման մասին երկրի վարչապետ Թարիք Ռահմանին։ Համապատասխան հայտարարությունը, երկրի սահմանադրության համաձայն, նա այժմ պետք է փոխանցի խորհրդարանի խոսնակ Հաֆիզ Ուդդին Ահմեդին։ Սակայն Ահմեդը գտնվում է Թաիլանդում՝ բուժման մեջ, բայց, ինչպես սպասվում է, ուրբաթ օրը կվերադառնա Դաքա։ Հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի նախագահի հրաժարականի մասին։

Շահաբուդդինը պետության գլուխ էր ընտրվել 2023 թվականին՝ որպես նախկին իշխող «Ավամի լիգ» կուսակցության թեկնածու։ 2024 թվականին իշխանափոխությունից հետո այն արգելվել է երկրում։

Բանգլադեշում նախագահը պետության գլուխն է, սակայն նրա լիազորությունները հիմնականում արարողակարգային բնույթ են կրում։ Գործադիր իշխանությունը կենտրոնացած է վարչապետի և կառավարության ձեռքում։ Որպես կանոն, նախագահը գործում է նրանց խորհրդով և չի ընդունում ինքնուրույն քաղաքական որոշումներ։